Instagram–ի ղեկավարությունը մտադիր է մի շարք միջոցներ ձեռնարկել հատուկ հավելվածների կիրառման դեմ պայքարի համար, որոնց միջոցով ավտոմատ կերպով մեկնաբանություններ, հավանումներ, ինչպես նաեւ այլոց հաշիվներին հետեւումներ են ավելացվում։ Այս մասին ասված է ծառայության կայքում երկուշաբթի հրապարակված հայտարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Ծառայության ներկայացուցիչները շեշտել են, որ մշակել են մեթոդներ, որոնց օգնությամբ համակարգչային համակարգերը կարող են արդյունավետորեն հայտնաբերել նման հաշիվներն ու անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։

Հայտարարությունում նշվում է, որ ղեկավարությունը կծանուցի հայտնաբերված հաշիվների սեփականատերերին այն մասին, որ ավտոմատ ռեժիմով արված մեկնաբանություններն ու հավանումները, ինչպես նաեւ հետեւումները կջնջվեն։ Հաշիվների տերերին կառաջարկվի փոխել գաղտնաբառը, որպեսզի կողմնակի հավելվածները այլեւս հնարավոր չլինի նշված նպատակով կիրառել։