ԱՄՆ նախագահի դուստր եւ խորհրդական Իվանկա Թրամփը կոպտորեն խախտել է դաշնային փաստաթղթերի շրջանառության կանոնները՝ անձնական փոստը օգտագործելով աշխատանքային նպատակներով, հայտնում է Washington Post–ը։  

Պարբերականի տվյալներով՝ Իվանկան հարյուրավոր նամակներ է ուղարկել իր օգնականներին ու նախագահական աշխատակազմի աշխատակիցներին՝ օգտագործելով անձնական փոստը։ Աղբյուրները հայտնել են, որ դատելով Իվանկայի արձագանքից՝ նա ծանոթ չի եղել գրագրության հարցում Սպիտակ տան կանոններին։