Մեկ մարդ է զոհվել եւ ավելի քան 40 հոգի էլ վիրավորվել է Կատալոնիայում երկաթուղային վթարի հետեւանքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Երեքշաբթի առավոտյան Վակարիսես շրջանում, որը Բարսելոնայից 40 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, Տարասա եւ Մանրեսա քաղաքների միջեւ ռելսերից դուրս է եկել միջքաղաքային գնացքը։ Պատճառը վերջին օրերի հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած սողանքն է եղել։

Վագոններում, ընդհանուր առմամբ, 131 մարդ է եղել։ Մեկ մարդ է զոհվել, 3 մարդ միջին ծանրության վնասվածք է ստացել, 41-ը՝ թեթեւ։ Մյուս 86–ն էլ չեն տուժել, Twitter–ում հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայությունը։