Արեւմտյան Վիրջինիայում Միլտոն քաղաքի ոստիկանությունը տեղի բնակիչներից բազմաթիվ ազդանշաններ է ստանում, քանի որ նրանք մտահոգվում են ջրարջերի տարօրինակ պահվածքից, հայտնում է գերատեսչության պաշտոնական էջում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Շատ քաղաքացիներ կենդանիներին համարել են կատաղությամբ վարակված։

Ոստիկանության ներկայացուցիչների հայտարարության համաձայն՝ բռնված մի քանի ջրարջների մոտ ալկոհոլային ինտոկսիկացիա է հայտնաբերվել։ Սա հնարավոր է եղել պարզել կենդանիներից մեկի զննության արդյունքում, որոնք ամենայն հավանականությամբ ֆերմենտացված խնձոր են կերել։

Երբ կենդանիները սթափվել են, նրանց բաց են թողել։