Իհարկե բանակում զինվորի ուտելիքից գոհ չեմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ քանի անգամ անձամբ է եղել դիրքերում, փորձել է ուտելիքը եւ այն սարսափելի է. «Մենք այդ խնդրով զբաղվել ենք, զբաղվում ենք ու զբաղվելու ենք, բայց պետք է պատկերացնենք նաեւ ծավալները:

Ծառայության հետ կապված ամենամեծ շոկերից մեկն այն էր, որ ստացանք հեռախոսազանք, որ ինձ համար էս ուղարկեք, էս ուղարկեք, էն ուղարկեք: Դա շատ վատ ազդակ էր»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նաեւ զինվորների ներքնաշորերի հետ կապված մեխանիզմի փոփոխություն են իրականացնում. «Այո, մենք այդ ոլորտում խնդիրներ ունենք: Բայց մարդիկ կան, որ մեծ-մեծ խոսում են, այդ մարդկանց պետք է տանենք, տանք էդ տուշոնկեքն ու ասենք՝ դե սրանով ապրի եւ դուրս արի քարոզարշավ անելու»: