Պետական բյուջեից 1 մլրդ դրամ է տրամադրվում, որ ծառայողական մեքենաները նախարարությունների դիմաց կանգնեն ու արեւի տակ մաշվեն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ասում ենք՝ հարգելի վարորդներ, տալիս ենք ձեզ մեքենաները տարվճարման պայմանով, շուկայականից 20 տոկոս էժան գնով, ու պայմանավորվում ենք, օրինակ, GG եւ Yandex ընկերությունների հետ, որ ձեզ ընդունում են գործի։ Ինչո՞ւ պիտի ժողովուրդը վճարի, որ պաշտոնյան առավոտյան գա գործի, երեկոյան գնա տուն։ Կան շատ թանկարժեք մեքենաներ, հատուկ նշանակության, որոնք այդպես չենք կարող անել։ Մենք տալիս ենք մեքենաները, իրենք ունենում են աշխատանք, բյուջեն էլ ազատվում է անիմաստ ծախսից։ Նույն պաշտոնյան էլ կարող է օգտվել այդ ծառայություններից, մենք էլ կիմանանք՝ ուր գնաց, ինչքան մնաց, երբ վերացարձավ»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։