Կրեմլը ամերիկացի սենատորներին մեղադրել է Ինտերպոլի ղեկավարի ընտրությունների միջամտության մեջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Vesti-ն:

Դմիտրի Պեսկովը մի խումբ ամերիկացի քաղաքական գործիչների դեմարշը «յուրօրինակ միջամտություն»  է անվանել միջազգային կազմակերպությունում տեղի ունեցող ընտրական գործընթացին:

«Իսկ ինչպե՞ս դա գնահատել» —գործընկերներին դիմելով հարց է հնչեցրել Պեսկովը, հավելելով, որ, ճիշտ է, ինքը դեռ միայն տեսել է լրատվամիջոցների լուրերը, այլ ոչ թե սենատորների չարաբաստիկ նամակը: Դրանից հետո Պեսկովը կոչ է արել սպասել ընտրությունների արդյունքներին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի չորս անդամները դիմել են Դոնալդ Թրամփին եւ Գլխավոր ասամբլեային ուղղակիորեն խնդրելով դեմ արտահայտվել ռուս գեներալ Ալեքսանդր Պրոկոպչուկի թեկնածությանը: Ինտերպոլի նոր ղեկավարի ընտրությունը տեղի կունենա նոյեմբերի 18-21-ը ԱՄԷ-ում: