Android–ով արդեն վաղուց աշխատում են ոչ միայն հեռախոսներ ու պլանշետներ, այլ նաեւ ժամացույցներ, հեռուստացույցներ եւ մի քանի կենցաղային հավաքածուներ։ Սակայն մինչեւ արբանյակային հեռախոսներ Google բջջային հարթակը չգիտես ինչու հասել է միայն 2018–ի ավարտին, հայտնում է Vesti–ն։

Արբանյակային կապի Thuraya օպերատորը մամուլի հաղորդագրությունում հայտարարել է մոտակա ամիսներին գարնանը հայտարարված իր սմարթֆոնի՝ X5-Touch–ի վաճառքի մեկնարկի մասին։ Սարքավորման բնութագրիչները, բացառությամբ հաստության եւ քաշի, չեն տպավորում. Նորույթը զինված է 5.2 դույմ FullHD էկրանով, Qualcomm Snapdragon 625 պրոցեսորով, 2 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 16 գիգաբայթ  ներկառուցված կուտակիչով եւ մարտկոցով՝ 3800 ամպեր-ժամ։

Որպես օպերացիոն համակարգ արտադրողը որոշել  է օգտագործել անցյալ տարիների Android 7 Nougat–ը։

Thuraya X5-Touch–ը 262 գրամ է կշռում, հեռախոսը պաշտպանված է ջրի եւ փոշու մեջ ընկնելուց IP67 ստանդարտին համապատասխան։ Աշխարհում առաջին արբանյակային Android սմարթֆոնը ունի NFC ինտերֆեյս, արբանյակային նավիգացիայի GPS, ԳԼՈՆԱՍՍ եւ BeiDou համակարգեր։ Արբանյակային կապի օգտագործմամբ զանգերի համար առանձին SIM քարտն է ծառայում, իսկ մյուս քարտը զուգահեռաբար օգտագործվում է 2G, 3G եւ 4G բջջային կապերի համար։