Հյուսիսատլանտյան դաշինքը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել  Նորվեգիայում, ինչը նշանակում է, որ ՆԱՏՕ-ն վերադառնում է իր սկզբնական թշնամուն, ինչպես նաեւ Սառը պատերազմ 2.0-ին, գրում է Bloomberg-ը:

Trident Juncture («Միացյալ եռաժանի») զորավարժությունները իրենցից ներկայացնում էին արեւմտյան դաշինքի արձագանքը թշնամու հարձակմանը, որը պատրաստ է անեքսիայի կամ տարածքի գրավմանը, հաղորդում է գործակալությունը:

Հոդվածում նշվում է, որ այդ զորավարժությունները չեն ներառել թշնամու միջուկային զենքի կիրառման սցենարը: Չնայած նրան, որ ՆԱՏՕ-ի պաշտոնյաները նշել էին, որ զորավարժություններում որպես հակառակորդ կոնկրետ պետություն չէր նախատեսվում, պոտենցիալ զավթիչը պարզ էր, հաղորդում է «Գազետան»:

Այսպիսով, ըստ ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Գոլցի, «եթե հաշվի չառնենք մարսեցիներին», միայն Ռուսաստանը կարող է հարձակվել Նորվեգիայի վրա:

«Նմանատիպ, ինչպես նաեւ ռուսական զորավարժություններին մասնակցող զորքերի քանակը եւ սցենարը վկայում են, որ մենք վերադարձել ենք Սառը պատերազմի ռազմական առճակատման շրջանին», - ասել է Գոլցը:

Բացի իր ակնհայտ արժեքից, ՆԱՏՕ-ի զորավարժությունները նաեւ քաղաքական նպատակ են կատարում՝ Մոսկվային ազդանշան տալ, որ չնայած ԱՄՆ ներկայիս վարչակազի հայտարարած ամբիվալենտությանը, ՆԱՏՕ-ի անդամի կարգավիճակը մեծ նշանակություն ունի: Այսպես է կարծում Յանիս Կաժոցինիշը, ով ներկայումս աշխատում է Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսի խոհրդական, իսկ մինչ այդ մի քանի տասնամյակ ծառայել է բրիտանական բանակում: