ԱՄն գործողությունները խոսում են այն մասին, որ Վաշինգթոնից կարելի է նոր, ոչ ադեկվատ քայլեր սպասել Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Ամերիկյան վարչակազմը, ապրելով սեփական բացառիկության գաղափարով, շարունակում է հակառակորդներ եւ մրցակիցներ նշանակել, եւ առաջին հերթին պետությունների շրջանում, որոնք անկախ արտաքին քաղաքականություն են վարում։

Ընդ որում, բոլորին արդեն հայտնի է, որ Վաշինգթոնից լրիվ կարելի է նոր ոչ ադեկվատ գործողություններ ակնկալել, այդ թվում՝ ռուսական ուղղությամբ, որտեղ նախագահ Թրամփի  բոլոր գործողությունները Մոսկվայի հետ փոխգործակցության կայուն եւ նորմալ կապուղիներ հաստատելու ուղղությայմբ արգելափակվում են նրանց կողմից, որոնք ցանկանում են շարունակել եւ մեծացնել Սպիտակ տան նախորդ վարչակազմի կողմից հիմք դրված՝ մեր երկրի նկատմամբ կործանիչ մոտեցումը»,–շեշտել է նա։