Իշխանությունների քայլերը եւ հայտարարությունները դեռեւս ներդրողներին վստահություն չեն ներշնչում: Այս մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը:

Արձակված խորհրդարանի պատգամավորի խոսքով՝ տնտեսական աճի ցածր ցուցանիշների եւ կասկածելի կադրային քաղաքականության, ինչպես նաեւ անպատասխանատու հայտարարությունների պայմաններում դժվար է արտասահմանյան ներդրողների կողմից լուրջ հետաքրքրվածություն ակնկալել: «Վարչապետի խոսքը շատ կարեւոր է ներդրողների համար, այն վճռորոշ գործոն է որոշումներ ընդունելիս: Իսկ երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է 800 հազար մարդկանց մասին, որոնք ապրում են 350 հազարի հաշվին, ինչպես նաեւ հայ-իրանական սահմանի շուրջ լարվածության առաջացման հավանականության մասին, ապա նման պայմաններում արտասահմանյան ներդրողներին ներգրավելու փորձերի մասին խոսելու կարիք չի առաջանում»,- շեշտեց ՀՀԿ ներկայացուցիչը:

Ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Աստանայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նհայտարարել էր, որ Հայաստանում 350 հազար մարդիկ, ըստ էության, պահում են 800 հազարին: