ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 20-ին, կազմել է 484.70 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.39 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 553.96 դրամ (նվազել  է 0.30 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 622.16 դրամ (նվազել է 2.01 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.38 դրամ (աճել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 223.78 դրամ, ոսկի՝ 19,036.76 դրամ, պլատին՝ 13,152.44 դրամ: