Վրաստանում ընտրություններին ցածր ակտիվությունը կապված է իշխանության քաղաքականության նկատմամբ բնակչության վրդովմունքով։ Այս մասին նոյեմբերի 20-ին՝ Երեւան–Թբիլիսի հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է քաղաքագիտության դոկտոր Վախթանգ Մաիսայան՝ պատասխանելով NEWS.am–ի թղթակցի հարցին, թե ինչով էր պայամանավորված ընտրությունների առաջին փուլին ընտրողների ցածր մասնակցությունը։

Փորձագետի խոսքով՝ 47 տոկոս մասնակցությունը խոսում է գործող իշխանությունների նկատմամբ բնակչության ցածր վստահությամբ. «Ընտրողների մեծամասնությունը, ըստ էության, լուռ անհամաձայնություն է հայտնել, դա կարող է ահազանգ լինել իշխող ռեժիմի համար»,–նշել է Մաիսայան։  

Փորձագետը հավելել է, որ այդպիսի պայմաններում իշխանության ներկայացուցիչ Սալոմե Զուրաբաշվիլիի պարտությունը լրիվ հնարավոր է։

«Չնայած նրան, որ նախագահական ընտրությունների 2-րդ փուլին, ըստ էության, ավելի շատ ընտրողներ կգան, սակայն շատ ընտրողներ էլ հասկանում են, որ ընտրում են 2 չարիքների միջեւ»,–հավելել է նա։ Փորձագետը նշել է, որ փաստը, որ նախագահական ընտրությունները իրենց նշանակալիությամբ զիջում են խորհրդարանական ընտրություններին, նույնպես ազդել է մասնակցության վրա։

Միջազգային հարցերով փորձագետ Վասո Կապանաձեն իր հերթին նշել է, որ բնակչության հիմնական պահանջները կապված բարեկեցության եւ հանրության մեջ արդարության ապահովման հետ, պետք է կատարվեն, հակառակ դեպքում «Վրացական երազանքը» կարող է բախվել լուրջ խնդիրների հաջորդ խորհրդարանական ընտրություններին։  

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների 2-րդ փուլը Վրաստանում տեղի կունենա նոյեմբերի 28-ին։ Պայքարն ընթանում «Ազգային միացյալ շարժում» իշխող կուսակցության ներկայացուցիչ Գրիգոլ Վաշաձեի եւ Սալոմե Զուրաբիշվիլիի միջեւ, որին սատարում է իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը։