Լոնդոնում ՌԴ դեսպանությունը Սոլսբերիում Սկրիպալների թունավորումից հետո բրիտանական իշխանություններին տուժածների ճակատագրի մասին հարցերով արդեն 70 նոտա եւ նամակ է ուղարկել, սակայն բրիտանական կողմը նախկինի պես թաքցնում է տեղեկատվությունը՝ հայտարարել է դիվանագիտական առաքելությունը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Դիվանագետներն ասել են, որ Լոնդոնի այս վարքագիծը հակասում է «պետությունների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր կանոններին» եւ «դիվանագիտական տարրական քաղաքավարության նորմերի ակնառու խախտում է»։

«Ռուսաստանը նախկինի պես հաստատակամորեն է տրամադրված Սոլսբերիում տեղի ունեցածի իրական պատճառների բացահայտման հարցում եւ կշարունակի բրիտանական իշխանություններից պահանջել, որ դեպքի մասին լիարժեք տեղեկատվություն տրամադրեն»,- հայտարարել է դեսպանությունը։

Հիշեցնենք, որ Սոլսբերիում մարտի 4-ին թունավորել էին ՀԳՎ-ի նախկին սպա Սերգեյ Սկրիպալին, ով ավելի վաղ ՌԴ-ում պետական դավաճան էր համարվել, եւ նրա դստերը՝ Յուլյային։ Լոնդոնը կարծում է, որ Սկրիպալներին А234 նյութով Մոսկվան է թունավորել, Ռուսաստանը դա կտրականապես հերքում է։