Մենք բոլորս սովոր ենք, որ աղավնիները համեստ մոխրագույն թռչուններ են, որոնց աշխարհի ցանկացած անկյունում կարելի է գտնել։ Սակայն կենդանիների պաշտպանությամբ զբաղվող Fallen Feathers կենտրոնի մասնագետները շատ տարօրինակ բանի են բախվել՝ նրանք փայլուն քարերով զգեստ հագած աղավնի են գտել

Լուսանկարների հրապարակումից հետո թռչունն ակնթարթորեն հայտնի է դարձել։ Ապաստանի հիմնադիր Ջուդի Քիրանն ասել է․ «Ակնհայտ է, որ թռչունը ինչ-որ մեկին է պատկանում, նա հանգիստ նստած է վանդակում եւ շատ ընկերասեր է։ Հիմա մենք նրա տիրոջն ենք փնտրում եւ հուսով ենք՝ սոցցանցերը մեզ դրանում կօգնեն»։