Արագածում բժշկական կենտրոնի հերթապահ բժշկին ծեծելու դեպքի առթիվ Արագածոտնի մրզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։

ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ քրեական գործը հարուցվել է  ՀՀ քրեական օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 1–ին մասով՝ բուժաշխատողների մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելու համար։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1–ին ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ  Արագածում հիվանդի հարազատները հարձակվել են բժշկի վրա։

Նախնական տվյալներով՝ հերթապահ բժիշկը փորձել է հենց մեքենայի մեջ առաջին բուժօգնություն ցուցաբերել քաղաքացուն, սակայն հիվանդի հարազատները ճիշտ չեն հասկացել բժշկի գործողությունները և սկսել են հարվածել նրան։