ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը կշահեն Միացյալ Նահանգների եւ Սաուդյան Արաբիայի միջեւ կնքված պաշտպանական պայմանագրերը չեղյալ համարելու դեպքում՝ տեղեկացնում է CNBC-ն։

«Եթե մենք չմտածելով չեղյալ համարենք այդ պայմանագրերը, Ռուսաստանն ու Չինաստանը հսկայական շահույթ կստանան եւ ուրախությամբ կվերցնեն բոլոր նոր ձեռք բերված գործարքները։ Դա նրանց համար մեծ նվեր կլինի հենց ԱՄՆ-ի կողմից»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը չի բացառել, որ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ Բեն Սալման Ալ Սաուդը իմացել է լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մասին։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ հենց թագաժառանգ արքայազնն է տվել Խաշոգջիի սպանության հրամանը։