Շրջակա միջավայրի հարցով ՄԱԿ ծրագրի գործադիր տնօրեն Էրիկ Սոլխեյմը պաշտոնից հեռացել է այն բանից հետո, երբ նրան մեղադրել են պաշտոնական ճանապարհորդությունների ժամանակ անչափ շատ ծախսեր անելու մեջ՝ տեղեկացնում է Associated Press-ը։

Նորվեգիայի նախկին դիվանագետն ու շրջակա միջավայրի նախարարը երեքշաբթի հայտարարել է, որ ներքին վերահսկողական հանձնաժողովի կողմից ստացել է իր պաշտոնական ճանապարհորդությունների աուդիտի զեկույցը, եւ հինգշաբթի հրաժարական կտա։

Աուդիտի արդյունքները չեն հրապարակվել, սակայն սեպտեմբերին The Guardian-ը գրել էր, որ 22 ամսվա ընթացքում Սոլխեյմը ճանապարհորդությունների եւ հյուրանոցների վրա 500 000 դոլար է ծախսել։