ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում բնական հրդեհների զոհերի թիվը հասել է 81-ի, հայտնում է The Associated Press-ը:

Գործակալության տեղեկություններով՝ զոհերի անձը հաստատվում է ԴՆԹ անալիզի միջոցով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քալիֆորնիայում բնական հրդեհների հետեւանքով զոհվել է առնվազն 76 մարդ:

Անհայտ կորածների թիվը կազմում է 1276: