Բծավոր բորենիների էգերը սովորաբար սոցիալական հիերարխիայում ավելի բարձր դիրք են գրավում ոչ թե իրենց առնանմանության, ինչպես կարծում էին նախկինում, այլ սոցիալական աջակցության շնորհիվ, գրում է Planet Today-ը՝ վկայակոչելով Nature Ecology & Evolution-ին:

Բորենիների սոցիալական հիերարխիային նվիրված հետազոտությունը անցակցվել է Լեյբնիցայի կենդանաբանականա այգիների եւ վայրի բնության հետազոտությունների ինստիտուտի եւ Մոնպելյեի գիտությունների էվոլյուցիայի ինստիտուտի կողմից:

«Եթե երկու բորենիների մոտ վեճ է ծագում, ապա հաղթող դուրս կգա այն կենդանին, որը ավելի շատ սոցիալական աջակցություն ունի: Այսինքն սեռը, չափերը կամ վարքագծային առանձնահատկությունները երկրոդականա դեր են խաղում», —հրատարակությունը մեջբերում է գիտական նախագծի հեղինակին:

Հաղթողի որոշումը առանց որեւէ ֆիզիկական փոխազդեցության է տեղի ունենում, այսինքն գործը կռվի չի հասնում. բորենիները պարզապես գնահատում են՝ ինչ սոցիալական աջակցություն կարող է ունենալ այս կամ այն կենդանին:

«Այն փաստը, որ բծավոր բորենիների հոտերում հիմնականում իշխում են էգերը, բավական հեշտ է  բացատրվում. սոցիալական աջակցությունը պայմանավորված է համայնքի դեմոգրաֆիկ կառուցվածքով, այսինքն աջակվցությունն առաջին հերթին տրվում է հարազատներին: Բորենիների տոհմը այնպես է հիմնականում կառուցված, որ էգերը ավելի շատ ազգականներ ունեն », — պատմում են գիտնականները: