Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 21-ին իր արտահերթ նիստում շարունակում է քննարկել 2019 թվականի բյուջեի նախագիծը:

Բացի այդ, օրակարգում ընդգրկված է եւս 5 հարց, որոնք պետք է ընդունվել եւ առաջին եւ երկրորդ ընթերցմամբ: Մասնավորապես, ԱԺ-ն կքննարկի հետեւյալ օրինագծերը

- «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,

- «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

- «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին

- «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին

- Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին:

Նշենք, որ եթե ԱԺ-ն չընդունի բյուջեի նախագիծը, ապա 2019 թվականի համար կգործեն 2018 թվականի բյուջեի համամասնությունները:

Հիշեցնենք, որ խորհրդարանը նոյեմբերի 1–ին լուծարվել է, սակայն, շարունակելու է աշխատանքները, մինչեւ նոր խորհրդարանի ձեւավորումը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9–ին։ Դրան նախորդող շաբաթը նույնպես ԱԺ հերթական նստաշրջանն է։