Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 19-ին եւ 20-ին Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության Կենտրոնական եւ Արեւմտյան Ամերիկայի վարչական մարմնի, Ռամկավար ազատական կուսակցության Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչության եւ ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի պատասխանատուների հետ:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը պահանջված եւ օգտակար է համարել նման հանդիպումները` գոհունակությամբ նշելով, որ դրանք դարձել են պարբերական:

Հանդիպումներին մասնակցում էին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, պաշտոնատար այլ անձինք: