Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Չոն Յանը ընտրվել է Ինտերպոլի նոր նախագահ, հաղորդում է ՌՏ-ն` հղում անելով կազմակերպության մամուլի ծառայությանը:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ աջակցում է Հարավային Կորեայի թեկնածությանը:

The Times-ը Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Պրոկոպչուկին այս պաշտոնի համար հիմնական հավակնորդ էր անվանել:

Ուկրաինայի իշխանությունները դեմ էին արտահայտվել նրա թեկնածությանը եւ սպառնացել էին լքել կազմակերպությունը, եթե այն ղեկավարի ռուսը: Լիտվան նման հայտարարություն էր արել:

Բացի այդ, մի խումբ ամերիկացի սենատորներ ԱՄՆ նախագահին եւ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեային կոչ էին արել չաջակցել Պրոկոպչուկի թեկնածությանը: