Երեքշաբթի Դոնալդ Թրամփը օգտվել է իր նախագահական իրավունքից եւ «ներում շնորհել» երկու հնդկահավերին, որոնց նոյեմբերի 22-ին Սպիտակ տուն էին բերել Գոհաբանության օրը նշելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Վարդագույն այգում հատուկ արարողության ժամանակ, Թրամփը, որին ուղեկցում էր նրա կինը՝ Մելանյան, ասել է.«Ոլոռ կոչվող հնդկահավը ներված է»: Նախագահը ներում է շնորհել նաեւ փոխարինող հնդկահավին՝ Գազարին:
Երկրորդ թռչունին Սպիտակ տուն են բերում անկանխատեսելի իրավիճակի դեպքում:
Հնդկահավերը, որոնց քաշը հասնում է մոտ 18 կգ, ծնվել են մոտ հինգ ամիս առաջ Հարավային Դակոտայում: Արարողությանը մասնակցելու համար նրանք հատուկ «պատրաստություն» են անցել:
«Ներման» խորհրդանշական արարողությունն առաջին անգամ 1863-ին անցկացրել է նախագահ Աբրահամ Լինքոլնը: Այդ ժամանկ էլ նա թռուցիկ հրատարակեց, որում նշվում էր, որ նոյեմբերի ամեն 4-րդ հինգշաբթին հայտարարվում է Գոհաբանության օր: Ավանդույթը ամենամյա է դարձել 1947-ից, երբ Սպիտակ տան ղեկավարը Հարի Թրումենն էր: Ամերիկացիները Գոհաբանության օրը սկսել են տոնել 1621-ից, երբ ներկայիս Մասաչուսեթս նահանգի առաջին բնակիչները բերքահավաքից հետո որոշել էին դրա համար գոհաբանություն հայտնել Աստծուն:
Սեղան էին գցել, հրավիրել էին նաեւ հնդկացիներին, որոնք օգնել էին նրանց փրկվել: Նրանք իրենց հետ վայրի թռչուն էին բերել, որին հայր-պիլիգրիմները հնդկահավ անվանեցին: Աստիճանաբար այն դարձավ այս տոնի անփոխարինելի մասը:
Ամերիկյան ֆերմերների դաշնության տվյալներով առաջիկա հինգշաբթի սեղանները կզարադրեն ջեռոցում եփված մոտ 46 մլն հնդկահավերը: