Ամերիկուհին Բալի կղզում շարժվող մեքենայից դուրս է նետել իր 2 ամսական երեխային, իսկ հետո փորձել է ինքնասպան լինել՝ ցատկելով մեքենայից, հաղորդում է Associated Press-ը վկայակոչելով ինդոնեզական ոստիկանության տվյալներին:
Ոստիկանությունում հաղորդել են, որ նրանք դեռ չեն հասցրել հարցաքննել 32-ամյա Նիկոլ Ստասիոյին, քանի որ նա հոսպիտալացվել է եւ ծանր դեպրեսիայում է գտնվում:
Գյուղացիները վիրավորված երեխային գտել են մոր նետած վայրից մեկ կիլոմետր հեռավորության վրա: Երեխան նույն հիվանդանոցում, ուր տեղափոխել էին կնոջը, 7 ժամ անց մահացել է:
Նշվում է, որ Նիկոլ Ստասիոն Բալի էր ժամանեկլ ծնողների հետ, որտեղ 10 օր անց երեխա էր ունեցել: Երեխայի ծնվելուց հետո ծնողները լքել են կղզին: