Երեւանում, նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում. ժամը 10։30-ի սահմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Գրիգոր Լուսավորիչ փողոցում Հայաստանոմ տեղակայված ՌԴ դեպանատան դիմացից Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, պարզվել է, որ այդ քաղաքացին Տավուշի մարզի բնակիչ՝ 81-ամյա Նարիման Մ.-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ սոցիալական պայմաններից ելնելով՝ ցանկացել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց ինքնահրկիզվել։ Ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են շշով լի բենզին։

Փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։