ԱՄՆ-ում Call of Duty Black Ops-ը խաղացող զույգի տուն ոստիկաններ են ներխուժել։ TimesNow կայքը հայտնում է, որ հարեւանուհին բողոքել է, թե տնից հառաչանքներ են լսվում։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին Ֆլորիդա նահանգի Դիլենդ քաղաքում։ Հարեւանուհին զանգել է 911 եւ հայտնել, որ տարօրինակ ձայներ եւ գոռոցներ են լսվում։ «Քույրս դուրս էր եկել ծխելու եւ լսել էր, թե ինչպես է հարեւան կինն ասում․ «Խնդրում եմ՝ մի սպանիր ինձ»։

Դեպքի վայր եկած ոստիկանները շրջապատել են տունը եւ թակել դուռը։ Խուզարկությամբ որեւէ զենք չի գտնվել։

Զույգի հարեւաններից մեկը ոստիկաններին խոստովանել է, որ ինքն էլ է ձայներ լսել, սակայն չի կարծել, որ որեւէ մեկը վտանգի մեջ է։