Ամուլսարի նախագծի բնապահպանական վերլուծությունը կավարտվի 2-3 ամսից: Այս մասին նոյեմբերի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Նա նշեց, որ այս վերլուծությունն անցկացնում են միջազգային հայտնի փորձագետներ:

«Այս մասին ճիշտ կլինի խոսել, երբ կապացուցվի, որ Ամուլսարի նախագիծը ջրային պաշարներին բնապահպանական վնաս չի հասցնում»,- ասաց Բաղրամյանը: