Նոյեմբերի 21 ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայկական զորախմբի հրամանատարության ուղեկցությամբ այցելեց ռազմաբազայում հայ խաղաղապահների ծառայության ու մարտական հերթապահության վայրերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Դավիթ Տոնոյանը ծանոթացավ առանձին հերթապահության յուրահատկություններին։

Հետո Դավիթ Տոնոյանը այցելեց ռազմաբազայի հոսպիտալ, որտեղ ծառայություն է իրականացնում նաեւ հայ զինվորական բժիշկը։

Վերջում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպում ունեցավ ողջ անձնակազմի հետ։ Հանդիպման ընթացքում նախարարը անձնակազմին ներկայացրեց ՀՀ ում ընթացող քաղաքական գործընթացները, ԶՈւ-երի բարեփոխումների կարեւոր կետերը։ Քննարկվեց բարեփոխումներում միջազգային համագործակցության կարեւորությունը եւ այդ համատեքստում նման առաքելությունների նշանակությունը։ Զինծառայողները տարբեր հարցեր բարձրացրեցին որոնց անդրադարձավ Դավիթ Տոնոյանը։ Հանդիպման ավարտին նախարարի պաշտոնակատարը իր եւ երկրի ղեկավարության անունից շնորհակալություն հայտնեց հայ խաղաղապահներին բարձր որակի ծառայության համար։

ՀԳ. Ռազմաբազայի հրամանատարությունը նշում էր, որ հայ դիրքապահներին գիշերը ստուգելը խնդրահարույց է։ Դեռ չմոտեցած նրանց միանգամից լսվում է փակաղակի լիցքավորման սաստող ձայնը»: