Հայաստանը միջազգային ներդրողների հետ բանակցում է նոր ատոմակայան կառուցելու համար: Այս մասին նոյեմբերի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Նրա ախոսքով կոնկրետ առաջարկներ են ստացվում ռուս, ֆրանսիացի, չինացի ներդրողներից:

«Մենք պետք է ուսումնասիրենք բոլոր առաջարկները, հասկանանք, թե որքանով են դրանք գրավիչ եւ համադրելի մեր պայմանների հետ, որից հետո արդեն համապատասխան որոշում կայացնենք», - ասաց Բաղրամյանը:

Նա ավելացրեց, որ հայկական կողմը համապատասխան հաշվետվություն կներկայացնի ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի հաջորդ նիստին (նոյեմբերի 28):

«Այս պահին ռուսական կողմի հետ բանակցություններ չեն ընթանում Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման համար», - ասաց Բաղրամյանը` պատասխանելով այն մտքին, թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այս հարցում Ռուսաստանի աջակցությանն է ապավինում: