ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը համաձայն չէ, թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մարզեր այցելելով վարչական ռեսուրս է չարաշահում։

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում նա, մասնավորապես, ասաց. «Այն, ինչ կարող  էր անել նա այդ հանրահավաքի ժամանակ, այսինքն՝ շփվել քաղաքացիների հետ եւ պատասխանել նրանց հարցերին, կարող են անել նաեւ ՀՀԿ–ի թեկնածուները, ոչ ոք նրանց չի խանգարում գնալ Գեղարքունիքի կամ այլ մարզ եւ հանրահավաքի միջոցով շփվել քաղաքացիների հետ, սակայն կարծում եմ՝ դա նրանց մոտ չի ստացվի»։

Վարչական ռեսուրսի չարաշահման մասին, պատգամավորի կարծիքով, կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ մի թեկնածուն կարող է անել մի բան, իսկ մեկ այլ թեկնածու չի կարող անել։ «Հիմա ո՞ր թեկնածուն չի կարող գնալ մարզ եւ հանդիպել քաղաքացիների հետ»,–հարցրեց նա։