Հայաստանում ԼԳԲՏ համաժողովի անցկացումը, ինչպես նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ բողոքի ցույցերը վրդովեցրել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գուրգեն Եղիազարյանին:

Նոյեմբերի 21-ին ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ ԼԳԲՏ համաժողովը վտանգավոր երեւույթ է: Եղիազարյանը նշեց, որ ոչ ոք կոչ չի անում սպանել ոչ ավանդական սեքսուալ կողմոնորում ունեցող անձանց:

«Մենք սադո-մազոխիստներ չենք՝ ի տարբերություն ոմանց», -բացատրեց նա՝ հավելելով, որ ԼԳԲՏ համայնքը կարող է գոյություն ունենալ հայ ընտանիքներից մեկ-երկու քայլ հեռավորության վրա»:

«Ի՞նչ են նրանք մեզանից ուզում: Միթե մեր փոքր երկրում պարտադիր է նման համաժողով անցկացնելը», - հարց հնչեցրեց Եղիազարյանը՝ ակնարկելով ինչ-որ գրանտակերների խմբի, որոնք կանգնած են այդ քարոզչության հետեւում:

«Նրանք վարակում են իրենց շրջապատը, մարդկանց ուղեղները լվանում են: Մենք պետք է ամբողջ ազգով ոչ ասենք այդ սրիկաների խմբին», - նշեց նա:

Քննադատության արժանացան նաեւ Գարեգին Երկրորդի դեմ բողոքի ցույցերը:

«Հարկավոր է համահայկական ճակատ ստեղծել եւ բարձրաձայն հայտարարել. «Ձեռքներդ հեռու մեր հոգեւարականությունից»:

Ընդ որում նա նշեց, որ կաթողիկոսի դեմ արշավի կազմակերպիչներից մեկը ներկայիս իշխանությունների կողմից ուղարկվել էր Գյումրի բուհերից մեկի ռեկտորի պաշտոնի համար:

Իր հերթին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը նշեց, որ «այդ մարդիկ» (խմբ.՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշման) կարող են գոյություն ունենալ, բայց որոշակի մեկուսացման մեջ: «Կամ հասարակությունը ընդհանրապես չպետք է տեսնի, որ նրանք գոյություն ունեն», - ասաց նա: «Դա կոչվում է` այլասերում: Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա այլասերումից», - եզրափակեց նա: