Հարգելի Նիկոլ Փաշինյան, երբ դու դարձել ես վարչապետ, Սերժ Սարգսյանն արդեն հեռացված էր: Այս մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով նախօրիեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը իր բոլոր խոստումները կատարել է, մասնավորապես, իշխանությունից հեռացրել է Սերժ Սարգսյանին:

«Քանի որ նոր բան չունի ասելու այս իշխանությունը, փորձում է մարդկանց մեջ արթնացնել Սերժ Սարգսյանի ուրվականը եւ նրան հեռացնելու ուրախությունը: Երբ Սերժ Սարգսյանը հեռացավ, դուք դարձաք վարչապետ: Մի վերագրեք ձեզ որպես վարչապետի, Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու պրոցեսը:

Դուք դա արել եք որպես Նիկոլ քաղաքական գործիչ, իսկ այլեւս ժողովուրդը ձեզնից պահանջելու է արդյունքներ որպես Նիկոլ վարչապետից»,-հայտարարեց Աշոտյանը: