Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Սելահաթին Դեմիրթաշի հետ կապված ՄԻԵԴ–ը որոշումը իրենց չի հետաքրքրում։

Թուրքական Millityet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը նշել է, թե մինչ օրս ՄԻԵԴ–ի որոշումները եղել են քրդական կուսակցության օգտին, որի պատճառով «ահաբեկչությունները» շարունակվում են։ «Մենք չենք ենթարկվելու այդ որոշմանը։ Ահաբեկչությանը վերջ ենք տալու»,–ասել է Էրդողանը։

Նշենք, որ ՄԻԵԴ–ը որոշում է ընդունել, որով պարտադրել է Թուրքիային ազատ արձակել «Ժողովուրդների դեոկրատական» կուսակցության արդեն նախկին նախագահ Սելահաթին Դեմիրթաշին։ Հիմնավորման մեջ նշվել է, որ նրան կալանքի տակ պահելու հիմքեր չկան եւ խախտվել են մարդու իրավունքները։