Անհրաժեշտ է ընդդիմություն հասկացության դրական իմիջ ստեղծել: Այս մասին նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Փորձագետի խոսքով՝ հայ հանրությունը, չգիտես ինչու, ընդդիմությանն ընդունում է որպես ինչ-որ թշնամական եւ անընդունելի բան: «Անհրաժեշտ է հասկանալ, որ ընդդիմությունում թշնամիներ չեն, դա քաղաքական ուժ է, որը խնդիրների լուծման այլ մոտեցումներ ունի»,- նշեց նա: Քոչարյանն ընդգծեց «սեւ» ու «սպիտակ» ուժերի առկայության մասին արտահայտությունների բացակայության կարեւորությունը, որոնք հնչեցին Երեւանի ավագանու ընտրություններին:

Անդրադառնալով ընտրությունների ենթադրյալ արդյունքներին՝ փորձագետը նշեց, որ երկրորդ տեղը զբաղեցնելու հհնարավորություն ունեն 4-5 ուժեր:

«Երկրորդ տեղի հիմնական հավակնորդներն են «Բարգավաճ Հայաստանը», Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Լուսավոր Հայաստանը», չնայած «լույս» դաշինքն այդպիսի ավելի մեծ հնարավորություններ ուներ, «Սասնա ծռերը»»,- նշեց փորձագետը:

Կարեն Քոչարյանի խոսքով՝ մոտեցումների եւ գաղափարախոսության տեսակետից առավել հետաքրքիր է «Մենք» դաշինքը: «Այս քաղաքական ուժի առանձնահատկությունն այն է, որ միայն այս ուժն է, ըստ էության, հանդես գալիս արեւմտամետ արտաքին քաղաքականության կուրսով, ինչպես նաեւ առաջարկում է զղարգացման տնտեսական վեկտոր, որը տարբերվում է իշխանությունների առաջարկածից»,- եզրափակեց քաղտեխնոլոգը: