Եվրոպական միությունը հայտարարել է, որ բյուջեում փոփոխություններ մտցնելուց հրաժարվելու պատժամիջոցների շրջանակում Իտալիային կտուգանի: Այս մասին հաղորդում է Gazeta.Ru-ն՝ վկայակոչելով CNBC-ին:

Տուգանքի չափը հայտնի չէ:

Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել էր, որ ապագայում Իտալիայի բյուջեի ծրագիրը կոշտ ազդեցություն կունենա առաջին հերթին իտալացիների վրա:

«Մենք վտանգ ենք տեսնում, որ երկիրը անկայունության մեջ կհայտնվի», - ասել է Դոմբրովսկիսը:

Ավելի վաղ Իտալիայի կառավարությունը մերժել էր բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու ԵՄ-ի պահանջը: Իտալիային այժմ սպառնում է տուգանքների ընթացակարգը, որը կարող է հանգեցնել ԵՄ կողմից աջակցության կրճատմանը եւ ծանր տուգանքներին: