Իրանը եւ ԵՄ-ն աշխատում են Special Purpose Vehicle (SPV) միջբանկային կապի ալիքի ստեղծման ֆինանսական նոր մեխանիզմի վրա։ Այս համակարգը պետք է փոխարինի SWIFT-ին եւ թույլ տա շրջանցել Թեհրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցները։ Այս մասին չորեքշաբթի Twitter-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արագչին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ երկիրը դուրս է գալիս Համատեղ համընդգրկուն գործողությունների պայմանագրից, որը կնքվել էր 2015թ․ եւ սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները, որի դիմաց ՄԱԿ ԱԽ-ն հանել էր իր պատժամիջոցները։