«Շերեմետեւո» օդանավակայանում ինքնաթիռի հետ բախման հետեւանքով հայի մահվան լուրը լսելով՝ Սերգեյ Շնուրովը նոր ոտանավոր է գրել։ Շնուրը ենթադրել է, որ ինքնասպանության այս ձեւը նոր թրենդ է նրանց մոտ, ովքեր որոշել են վերջ տալ կյանքին։ Այս մասին նա գրել է Instagram-ում, որտեղ տեղադրել է նաեւ իր լուսանկարը՝ սակայն «Պուլկովո» օդանավակայանի ֆոնին։ ProZvezd-ը գրել է, որ սա Շնուրի ամենաանհաջող ստեղծագործությունն է։

Աննա Կարենինան՝ գնացքի տակ

Վերջ տվեց կյանքին, ավարտվեց դարը։

Ոչ շատ ուժեղ սառնամանիքին

Ինքնաթիռի տակ նետվեց մարդը։

Նորից չդիմացան, լքեցին նյարդերը։

Դ․ Մորիսոնն էր երգում՝ This is the end․

Նա վերջինը չի, այլ երեւի առաջինը,

Ով մտցրեց այս մոդայիկ ու նոր թրենդը։

Նախկինում պարան, դանակ ու զենք էր,

Գնացք, եւ մեկ էլ՝ Boing յոթ երեսունյոթ։

Տեխնիկական դարի ինքնասպանություն,

Ախ, ապրելդ ինչ-որ չի գալիս։

Նոյեմբերի 20-ին «Շերեմետեւո» օդանավակայանում թռիչքուղով շարժման ընթացքում ինքնաթիռի անձնակազմը հայտնել էր անհայտ առարկայի հետ բախման մասին։ Ընդ որում, օդանավի ազդանշանային համակարգերը խափանումների մասին չէին ազդարարել, եւ թռիչքը շարունակելու որոշում էր կայացվել։

Թռիչքուղի էին ուղարկվել օդանավակայանի աշխատակիցները, ովքեր հայտնաբերել էին մահացած մարդու մարմին եւ անձնական իրեր։ Արտակարգ ծառայությունները հայտնել էին, որ տղամարդը Հայաստանի քաղաքացի Ալբերտ Եփրեմյան է, ով Իսպանիայից արտաքսվել էր հայրենիք։