Փոխծովակալ Իգոր Կոստյուկովը նշանակվել է Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, «ՌԻԱ Նովոստի»–ին ասել է ռազմական գերատեսչությունում աղբյուրը։

ԳՀՎ նախկին պետ, գեներալ–գնդապետ Իգոր Կորոբովը 63 տարեկանում մահացել է երկարատեւ հիվանդությունից հետո։

Պաշտպանության նախարարությունից իրենց ցավակցությունն են հայտնել հանգուցյալի ազգականներին եւ մտերիմներին։

Իգոր Կոստյուկովը ծնվել է 1961 թվականին, ստացել է ռազմա–ծովային մասնագիտություն։ Ռազմա–դիվանագիտական ակադեմիան ավարտելուց հետո ծառայել է ԳՀՎ–ում, զբաղեցրել է գերատեսչության պետի տեղակալի պաշտոնը։

Եղել է Սիրիայում ռազմական գործողության ղեկավարներից մեկը։