Մոսկվայում անցկացվող «Տրանսպորտային շաբաթ-2018» միջոցառման շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը նոյեմբերի 22-ին մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության 38-րդ նիստի աշխատանքներին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստում քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում 2017-2019թթ. ժամանակահատվածի համար նախատեսված միջազգային հաղորդակցության փոխադրումների ընթացքում տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարության իրականացման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը, տրանսպորտային համալիրի թվային հարթակում իրականացված միջոցառումները, 2020թ. ժամանակահատվածի համար տրանսպորտի ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության առաջնահերթությունները, այլ հարցեր:

ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության 38-րդ նիստում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ընտրվել է ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության նախագահի տեղակալ՝ 5 տարի ժամկետով: