ՄԵՆՔ Դաշինքի ներկայացուցիչներ Արամ Սարգսյանը, Խաչատուր Քոքոբելյանը եւ Անժելա Խաչատրյանը նոյեմբերի 22-ին հանդիպում են ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու եւ Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ պետությունների դեսպանների հետ:

Դաշինքից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են առաջիկա ընտրություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ դաշինքի ծրագրային մոտեցումներ,  ՀՀ-ԵՄ համագործակցության եւ ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: