Լոռիի մարզի Սպիտակ եւ Վանաձոր քաղաքներում 1037 ընտանիքներ բնակվում են ժամանակավոր տնակներում:

Լոռիի մարզպետարանից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Սպիտակում ժամանակավոր տնակներում են բնակվում 333 ընտանիքներ, Վանաձորում՝ 704: «Ժամանակավոր տնակներում բնակվողները տարբեր կարգավիճակներ ունեն՝ նախկինում մասնավոր հատվածում վարձով ապրածներ, երկրաշարժի ժամանակ կորցրածի դիմաց տրամադրված բնակարանը կորցրածներ, բաժանված ընտանիքներ, Վանաձորի դեպքում՝ գյուղական համայնքներից մարզկենտրոն տեղափոխվածներ»,- նշեցին մարզպետարանից:

Ներկայումս մարզի գյուղական համայնքներում են մնում երկրաշարժի հետեւանքով բնակարանները կորցրած 345 ընտանիքներ, որոնք ընտանիքներին բնակարանով ապահովելու պետական աջակցության ծրագրի շահառուներ են: