Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցությունը 15:00-ին կազմել է 38,8 տոկոս, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Աննա Միկելաձեն, փոխանցում են վրացական լրատվամիջոցները:

«Ժամը 15-ի տվյալներով՝ ընտրողների ակտիվությունը կազմել է 38,8 տոկոս, ինչը թվային արտահայտությամբ կազմում է 1 363 493 ընտրող: Եթե համեմատենք առաջին փուլի տվյալների հետ, ապա այդ ժամանակ ակտիվությունը 15:00-ին կազմել է 30,98 տոկոս, թվային ցուցանիշով՝ 1 085 730 ընտրող»,- ասել է Միկելաձեն:

Վրաստանում նախագահական ընտրություններին մասնակցության նվազագույն շեմ չկա: Քվեարկողների ցանկացած թվի դեպքում ընտրությունները կճանաչվեն կայացած: Կհաղթի այն թեկնածուն, որը կստանա ձայների առավելագույն քանակությունը: