Լոնդոնի Վենսթմինսթերյան առաջին ատյանի դատարանը չորեքշաբթի հրաժարվել է Թուրքիային հանձնել FETO-ի գործով կասկածյալներից մեկին, ում Անկարան մեղադրում է 2016թ․ հեղաշրջման փորձի մեջ՝ տեղեկացնում է Անատոլիական գործակալությունը։

Խոսքը թուրքական Koza Holding ընկերության նախկին ղեկավար Ակին Իպեկի մասին է, ով հեղաշրջման փորձից հետո փախել էր Բրիտանիա։ Նրա ընկերությունը հանրապետությունում մի շարք շինարարական ձեռնարկություններ եւ ԶԼՄ-ներ ուներ։ Թուրքական իշխանությունները նրան կասկածում են FETO-ին ֆինանսական օգնություն ցուցաբերելու մեջ եւ ավելի վաղ Լոնդոնին նրան արտաքսելու հայտ էին ներկայացրել։

Անկարան 14 օր ունի, որպեսզի դիմի վճռաբեկ դատարան։ Թուրք ձեռնարկատերը կալանավորվել էր մայիսի 23-ին եւ հետաքննության ընթացքում բաց էր թողնվել 50 հազար ֆունտ գրավի դիմաց։