Ընդդիմադիր «ՈՒժը միասնության մեջ է» դաշինքի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն ստացել է ձայների 42,63 տոկոսը։

Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, ստացել է ձայների 57,37 տոկոսը։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների առաջին միջանկյալ պաշտոնական արդյունքները։ Ընտրատեղամասերը փակվել են 20։00-ին՝ տեղեկացնում է «Новости-Грузия»-ն։

Այս պահի դրությամբ հաշվված են 3705 քվեաթերթիկներից 1181-ը, որը կազմում է բոլոր ձայների 32 տոկոսը։