Mazda ընկերությունը նախատեսում է 2020 թվականին թողարկել իր առաջին էլեկտրական մեքենան։ Նորույթը կկառուցվի զրոյից եւ ինքնավար կառավարման համակարգ կունենա։ Այս մասին հայտնում է Autocar-ը՝ վկայակոչելով ընկերության գլխավոր դիզայներ Իկուո Մաեդային։ Նրա խոսքով՝ այն կլինի կոմպակտ մեքենա եւ նման կլինի Mazda-ի մյուս մոդելներին։

«Մենք չենք ցանկանում, որ մեր էլեկտրական մեքենան սառնարանի տեսք ունենա, ինչպես մի քանի այլ էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաներ»,-հայտարարել է նա։

Բացի այդ, 2021 թվականի ընկերությունը նախատեսում է լիցքավորող հիբրիդներ թողարկել։ Բացառված չէ, որ այսպիսի մեքենաների հզորության կայանը կընդգրկի էլեկտրական եւ պտտվող շարժիչներ, փոխանցում է Autonews-ն։