Ալավերդու պղնձաձուլարանի փակումն այն վառ օրինակն է, թե ինչ է արել եւ ինչ է անում Հայաստանի տնտեսության հետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ նախընտրական ցուցակի 6-րդ հորիզոանակը զբաղեցնող Էդուարդ Շարմազանովը։

«Գործարանը չի աշխատում նոր իշխանությունների ապաշնորհ ու ոչ պրոֆեսիոնալ քաղաքականության պատճառով: Փաշինյանի կառավարությունն այս 7 ամսում մատը մատին չտվեց, որ այս գործարարն աշխատի: Այսօր 630 աշխատող չի աշխատում, իսկ այս գործարանը ալավերդցիների համար ավելին է, քան գործարանը: Ալավերդի քաղաքը հիմնվել է այս գործարանի հիմքի վրա»,-հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով, Փաշինյանը ստում է, երբ ասում է, որ Ալավերդու գործարանի աշխատակիցները պետք է աշխատեն Թեղուտի հանքավայրում. «Դա անհնար է, որովհետեւ նախ Թեղուտի գործարկումը բավականին խնդրահարույց է: Ինչպես Փաշինյանն է ասում՝ պոչամբարում ճաք կա, ոչ մի ճաք էլ չկա, պարոն Փաշինյան, կամ ձեզ սխալ են զեկուցել, կամ դուք հերթական անգամ մանիպուլյացիա եք անում: Թեղուտի աշխատելու համար պետք է առնվազն մի քանի ամիս, որպեսզի միջազգային աուդիտն ավարտվի»:

Բացի այդ, Շարմանավորը նաեւ գրել է

«Տնտեսությունը գահավիժում է. ոչ միայն նոր աշխատատեղեր չեն բացվում, ոչ միայն խոստացված թռիչքաձեւ զարգացում չկա, այլեւ եղած գործարաններն են փակվում, մարդկանց պարապուրդի են ուղարկում, ներդրումներ չկան:

Մսխվում է նախկինից մնացած տնտեսական կապիտալը: Փաշինյանը շարունակում է խաբել:

Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն:

Բարձրաձայնելու ենք խնդիրներն ու բացահայտելու ենք միամիտ մարդկանց մանիպուլացնելու նոր իշխանության քաղաքականությունը:

Որքան ուզում են հայհոյեն եւ ատելություն տարածեն, որքան ուզում են հային հայի դեմ հանեն, պառակտեն ու ոտքի կոխան սարքեն ազգային սրբությունները, սթափ մարդիկ եւ քաղաքական ուժեր մեր երկրում դեռեւս կան:

Չենք լռելու»: