Լրագրողները պարզել են Aston Martin Vanquish-ի սպորտքարի կառուցվածքի հիման լիցենզիայի խորհրդավոր գնորդին: Ամենայն հավանականությամբ, դա բրիտանական Morgan ընկերությունն է, հայտնում է Automotive News պարբերականը:

Գործարքի գումարը կազմել է 20 մլն ֆունտ սթերլինգ եւ ներառել է Aston Martin Consulting խորհրդատվական ստորաբաժանման 18 ամիս ժամկետով անվճար աջակցությունը:

Aston Martin-ում հաստատել են այս ենթադրությունները, իսկ Morgan ընկերությունում ժխտում են գործարք կնքելու փաստը: Սակայն լրագրողները համեմատել են փաստերը. գործարքից հետո Morgan-ից հայտնել էին, որ աշխատում են նոր հետին շարժահաղորդակով կուպեի վրա, որի բնութագրերը առավելագույն մոտ են եղել «ասթոնյաններին»: Օրինակ՝ արդեն հայտնի է, որ նոր «Մորգանի» անիվները կպատրաստվեն ալյումինից՝ գամումի եւ սոսնձի միջոցով: Մինչդեռ «Մորգանների» մեծ մասը պատրաստված է 50-ական թվականների տեխնոլոգիայով՝ պողպատե ողնափայտի շրջանակով եւ թափքի հացենու փայտից հմնակմախքով: