Չինաստանի իշխանությունները համաձայնվել են կրճատել եւ հանել ԱՄՆ-ից երկիր ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է RT-ն: 

«Չինաստանը համաձայնվել է կրճատել եւ հանել ԱՄՆ-ից Չինաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը: Այս պահին մաքսատուրքերը կազմում են 40 տոկոս»,- նշել է նա Twitter-յան իր էջում:

Ավելի վաղ Թրամփը համաձայնվել էր Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը 2019 թվականի հունվարի 1-ից 10-ից մինչեւ 25 տոկոսով չբարձրացնել: