Հարկավոր է մատչելի բնակարանների ծրագիր ներդնել, հատկապես երիտասարդ ընտանիքների համար: Լոռվա մարզի Վանաձոր քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որը առաջիկա ընտրությունների համամասնական ցուցակի 1-ին տեղն է զբաղեցնում, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նրան ուղեկցում են ակտիվիստները՝ պաստառներով, դրոշներով, ինչպես նաեւ կուսակցության անդամներն ու ընտրատարածքային ցուցակով ԲՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածուները:

Ծառուկյանը նշեց նաեւ ազգային ավիափոխադրողի ստեծման անհրաժեշտությունը, ինչը, նրա կարծիքով, թույլ կտա նվազեցնել ավիատոմսերի գները եւ զարգացնել զբոսաշրությունը.

«Մենք օտարերկրացիներին ցույց տալու բաներ ունենք: Մեր երկրում 16 հազար պատմական հուշարձան կա, բայց մենք չենք կարողանում դրանք պատշաճ կերպով ներկայացնել: Դա մեր խնդիրն է: Ոմանք մեր ունեցածի կեսն էլ չունեն, բայց նրանք ամեն կերպ ցուցադրում են իրենց մշակութային եւ պատմական հուշարձանները՝ դրանք որպես իրենցը ներկայացնելով, թեւ հաճախ կարող են դրանց հետ ոչ մի կապ չունենալ», - ասաց Ծառուկյանը: